79477 դիտում
14:33 07-10-2018
Խոշոր ավտովթար Երևանում. 58–ամյա վարորդը թիվ 67 երթուղին սպասարկող ավտոբուսով բախվել է ճաղավանդակներին, կոտրել գազախողովակն ու կողաշրջվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հոկտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30- սահմաններում 60-ամյա Գևորգ Պետրոսյանը GGAMCBՍՏ մակնիշի 4264 Տ համարանիշի թիվ 67 համարի երթուղուն պատկանող ավտոբուսով Դավիթ Բեկի պողոտայում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե ճաղավանդակներին և գազախողովակին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոբուսը կողաշրջվել է, իսկ կոտրված գազախողովակից գազի արտահոսք է սկսվել:
Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Օպերատիվորեն ժամանել են նաև ԳազպրոմԱրմենիա ընկերության Երևանի ԳԳՄ ծառայողները՝ գլխավոր տնօրեն Գառնիկ Մովսիսյանի գլխավորությամբ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոբուսը, իսկ գազի ծառայության աշխատակիցները ժամանակավորապես դադարեցրել են գազամատակարարումը:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակ, որտեղից ժամանել է հերթապահ խումբը:
Փաստի առթիվ ՃՈ Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Ավտոբուսում էլ ուղևորներ չեն եղել:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+