Չինաստանում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ. կա 2 զոհ, 16 վիրավոր
Չինաստանում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ միջադեպի հետևանքով կա 2 զոհ, ևս 16-ը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել են:
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Նիմբո քաղաքում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ անհայտ անձը դանակով հարձակվել է մարդկանց վրա, այնուհետև ավտոմեքենայով միտումնավոր վրաերթի ենթարկել նրանց:
Վրաերթի ենթարկվածներից մեկը մահացել է տեղում, մյուսը ավելի ուշ՝ հիվանդանոցում:
Դեպքի հանգամանքները պարզվում են: