211652_close_icon
views-count4419 դիտում article-date 16:46 11-10-2018

«Բարսելոնայի» գլխավոր մենեջեր. Վիդալը պետք է հարգանքով վերաբերվի ակումբին և թիմակիցներին

«Բարսելոնայի» գլխավոր մենեջեր Պեպ Սեգուրան անդրադարձել է կիսապաշտպան Արտուրո Վիդալի դժգոհությանը՝ ՉԼ-ում «Տոտենհեմի» հետ խաղից (4:2) հետո: Խաղից հետո, որտեղ Վիդալը դաշտ մտավ վերջին րոպեներին, չիլիացին ինստագրամում զայրույթի «սմայլիկ» է տեղադրել, դրանով դժգոհություն արտահայտելով խաղային քիչ ժամանակից: «Արտուրո Վիդալի հաղորդագրությունը երկու կողմ ունի: Մի կողմից, դա ցույց է տալիս, որ նա խաղացող է, որը ցանկանում հնարավորինս արագ հարմարվել և օգնել թիմին: Նա հիասթափված է, որ ավելի շատ չի խաղում: Մյուս կողմից, նա պետք է շատ աշխատի և հասկանա, որ հանդիսանում է արտակարգ խաղացողներով հրաշալի թիմի մասնիկ: Վիդալը պետք է հարգի թիմակիցներին, մարզչին և ակումբին: Մենք հասկանում ենք, որ նա տեղյակ է, որ այդ հաղորդագրությունը ավելի շատ նրան վնաս հասցրեց, քան՝ որևիցե այլ մեկին», ասել է Սեգուրան:

Նմանատիպ նյութեր