413886 դիտում
19:00 09-02-2020
Հերթական վենդետան Լոռու մարզում. հնչել են կրակոցներ, կա 2 զոհ, 2 վիրավոր. հրկիզված «Նիվայում» հայտնաբերվել է ավտոմատ.սպանվածներից մեկը քրեական հեղինակություն է ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 9-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում:
Ժամը 18:30-ի սահմաններում, «Վանաձոր» բժշկական կենտրոնից Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 4 քաղաքացի, որոնցից 2-ը ճանապարհին գիտակցության չգալով մահացել են:
Ինչպես Լոռու մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Տիգրան Կարապետյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մամիկոն Հակոբյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Աննա Մանթաշյանի, վարչության պետի տեղակալ Արման Գալստյանի և հատկապես կարևոր գործերով քննիչ Լևոն Պառավյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Բազում թաղամասից, որտեղ հայտնաբերվել է նաև ՎԱԶ-2121 մակնիշի 33 TO 356 համարանիշի ավտոմեքենա՝ ամբողջովին հրկիզված:
Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է ավտոմատ:
Դեպքի վայր են ժամանել նաեւ ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագիտական բաժանմունքի ավագ փորձագետ Դավիթ Նալբանդյանը, փորձագետ Արթուր Առաքելյանը, եւ ավագ փորձագետ Հովհաննես Սաքանյանը:
Ավտոմեքենայում առաջացած կրակը մարելու համար ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Ոստիկաններն ու քննիչները ունեն կասկածներ, որ հնարավոր է, հրկիզված «Նիվան» կապ ունի կատարված դեպքի հետ:
Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քր-օր-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել էր քրեական գործ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների և վիրավորների ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ այս կրակոցներն ու սպանությունները վենդետա են, և կապ ունեն տարիներ առաջ Սպիտակ քաղաքում տեղի ունեցած մեկ այլ սպանության հետ: Այդ վարկածը նույնպես ոստիկաններն ու քննիչները պարզում են:
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել է նաև Լոռու մարզի դատախազ Գարեգին Մանուկյանը:
Դեպքի վայրում, որտեղ հայտնաբերվել են արնանման բազմաթիվ հետքեր, պատերին կրակոցի հետքեր, ուժեղացված ծառայություն են կատարում նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:
***
[color=#CC0000]21:00 - Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածներն են Վանաձոր քաղաքի բնակիչներ, 29-ամյա Աղասի Հովհաննիսյանը եւ 29-ամյա Գևորգ Սուքիասյանը:
Իսկ վիրավորներն են, Վանաձոր քաղաքի բնակիչներ, 33-ամյա Արշակ Առաքելյանը և 32-ամյա Գարիկ Սիրադեղյանը:[/color]
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 112+
112+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2020 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)