Սթարիջի ֆանտաստիկ գոլը ճանաչվել է սեպտեմբեր ամսվա լավագույնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիացի երկրպագուները ընտրել են սեպտեմբեր ամսվա լավագույն գոլը Պրեմիեր լիգայում:
Լավագույնը ճանաչվել է «Լիվերպուլի» հարձակվող Դենիել Սթարիջի գոլը «Չելսիի» հետ խաղում (1:1):
Հարձակվող խաղի 89-րդ րոպեին արտակարգ գեղեցիկ հեռահար հարվածով հավասարեցրեց հաշիվը: