Այսօր Շառլ Ազնավուրը պետք է մեզ հետ լիներ Երևանում. Էմանուել Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «Instagram»-ի [url=https://www.instagram.com/emmanuelmacron/?hl=ru]իր միկրոբլոգում [/url]աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մասին գրառում է կատարել՝ Երևանում գտնվող «Ազնավուր» կենտրոն այցելությունից հետ:
Ֆրանսիայի նախագահը Երևանի «Ազնավուր» կենտրոնից լուսանկարներ է հրապարակել և գրել.
«Այսօր Շառլ Ազնավուրը պետք է մեզ հետ լիներ Երևանում: Դա կլիներ հանդիպում իր թանկագին Հայաստանի, նաև ֆրանսերենի հետ: Շառլ Ազնավուրը կմնա Հայաստանի և Ֆրանսիայի կապող օղակ՝ շնորհիվ մշակութային այս վայրի»,- գրել է Մակրոնը: