Վաղը Լյուքսեմբուրգում կայանալիք բանակցություններում ԵՄ արտգործնախարարները կհաստատեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Վաղը՝ հոկտեմբերի 15-ին, Լյուքսեմբուրգում կայանալիք բանակցություններում ԵՄ արտգործնախարարները պաշտոնապես կհաստատեն քիմիական զենքի կիրառման հետ կապված պատժամիջոցները: Այս մասին հաղորդում է TACC-ը՝ հղում կատարելով Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի մամուլի հաղորդագրությանը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Բրիտանիայի ԱԳ նախարարը մտադիր է հայտարարել նաև կիբեր հարձակումների կապակցությամբ պատժամիջոցների կիրառման մասին քննարկումն արագացնելու մասին: