Արտակ Բեգլարյան. Արցախյան բերքի տոնը կայացավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Արցախի Հանրապետության ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/artak.beglaryan/posts/2077089525662607]էջում[/url] գրել է.
«Արցախյան բերքի տոնը կայացավ. կոլորիտային միկրոմիջավայրերի յուրահատուկ փառատոն, որտեղ կգտնես անգամ մանկությանդ համերն ու հոտերը, հին ու նոր ընկերներիդ ու ծանոթներիդ:
Հ.Գ. ինչպես միշտ, Քաշաթաղի շրջանը զբաղեցնում էր բոլոր տաղավարների երևի կեսը, իսկ թե ինչով է պայմանավորված այդ ակնհայտ ակտիվությունը, միանշանակ պատասխան չունեմ, միգուցե դուք ունենաք», գրել է Ա. Բեգլարյանը: