3574 դիտում
10:24 15-10-2018
Իրավունքները պետք է լինեն պաշտպանված՝ անկախ տարածքի քաղաքական կարգավիճակից. ՀՀ ՄԻՊ-ն այցելել է Արցախ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հոկետմբերի 11-12-ն տեղի է ունեցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի Արման Թաթոյանի այցն Արցախ: Այցի ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ Նախագահ Բակո Սահակյանի, Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի, Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են Արցախի մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանությանը, այդ հարցում համագործակցությանն առնչվող կարևոր հարցեր:
Սկզբունքը հստակ է. չի կարող տարածքի քաղաքական կարգավիճակը խոչընդոտ դառնալ իրավունքների պաշտպանության համար: Միջազգային իրավապաշտպան կառույցները պետք է ընդունեն հանրահայտ այս սկզբունքը, որն ընկած է հենց այդ կառույցների ստեղծման հիմքում: Արցախում էլ են բնակվում մարդիկ՝ կանայք, երեխաներ, հաշմանդամություն ունեցողներ, որոնց պաշտպանությունը, իրավունքների երաշխավորումը չպետք է կախվածության մեջ դրվի տարածքի կարգավիճակից:
Արցախի քաղաքացիական հասարակությունը, Մարդու իրավունքների պաշտպանը պետք է ներգրավված լինեն մարդու իրավունքներին առնչվող միջազգային գործընթացներին: Պետք է ակտիվ լինեն նաև միջազգային իրավապաշտպանների այցերն Արցախ: Այս խնդիրները պահանջում են բոլորիս միասնական ու անընդհատ ջանքերը: Տարվող աշխատանքը պետք է լինի ապաքաղաքական ու բարձր պրոֆեսիոնալ՝ սփյուռքի մեր հայրենակիցների ու միջազգային կառույցների հետ կապերի ճկուն գործադրմամբ:
Այս բոլոր հարցերում առանցքային է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի դերը: Վստահ ենք, որ այս կառույցի աշխատանքը շարունակվելու է լինել արդյունավետ: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կգործադրի բոլոր ջանքերը ձևավորված ամուր համագործակցությունը զարգացնելու համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1570 դիտում
21:44 13-05-2019
Մարդու իրավունքները պետք է լինեն պաշտպանված՝ անկախ տարածքի քաղաքական կարգավիճակից. ՄԻՊ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
910 դիտում
13:13 20-05-2024
ՀՀ-ում ազգային փոքրամասնությունների իրավունքները պետք է լիարժեք պաշտպանված լինեն․ ՄԻՊ
Այս բաժնից
325 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
454 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
868 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը