Լոռիում նշվեց Տաշիր քաղաքի օրն ու ավանդական պանրի փառատոնը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հոկտեմբերի 14-ին, նշվել է Տաշիր քաղաքի 174-ամյակը, որի ժամանակ կայացել է նաև ավանդական պանրի փառատոնը:
Տոնական միջոցառմանը մասնակցում էին պատվիրակություններ՝ Վանաձորից, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի, Ստեփանավանից՝ Ստեփանավանի քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանի գլխավորությամբ։ Ներկա էին նաև Լոռու փոխմարզպետ Արամ Խաչատրյանն ու Տաշիրի քաղաքապետը;
Միջոցառմանը զուգահեռ շուրջ 30 տաղավարներում ներկայացված է եղել Տաշիրի պանրի և կաթնամթերքի ողջ արտադրանքը:
Այսօր Տաշիր քաղաքը արտադրում է հանրապետության պանրի պահանջարկի 20 տոկոսից ավելին:
Միջոցառման ընթացքում հնչել է ուրախ երգ-երաժշտություն:
Քաղաքապետի կողմից շնորհակալագրերի են արժանացել ինչպես տարբեր ոլորտների վաստակավոր աշխատակիցները, այնպես էլ իրենց բակերը խնամքով մշակող քաղաքացիները:
Լուսանկարները՝ Ռոբերտ Աբրահամյանի