211652_close_icon
views-count25540 դիտում article-date 17:24 15-10-2018

Ողբերգական դեպք Արագածոտնի մարզում. ավազահանքում տեղի է ունեցել փլուզում. ոստիկաններն ու քաղաքացիները փորձում են դուրս բերել 25-ամյա տղայի դին

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվել, որ Գառնահովիտ գյուղի չգործող ավազահանքում տեղի է ունեցել ավազաշերտի սահքի փլուզում որի տակ դի կա: Նշված վայր են ժամանել ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ: Այս պահին ոստիկաններն ու քաղաքացիները փլուզման վայրում աշխատանքներ են կատարում՝ քաղաքացու դին դուրս բերելու ուղղությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը 25-ամյա Ռաֆիկ Ավոյանն էր, ով իր 2 ընկերների հետ եկել էին նշված ավազահանք և ավազ դուրս բերելու ժամանակ տեղի է ունեցել փլուզում, ինչն էլ ավարտվել է ողբերգությամբ: Փաստի առթիվ ոստիկանության Թալինի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Հնարավոր է՝ դեպքի վայր ժամանեն նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչները: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր