211652_close_icon
views-count5527 դիտում article-date 18:24 15-10-2018

Վենսան Կոմպանիի հայրը դարձավ Բելգիայի պատմության մեջ առաջին սևամորթ քաղաքապետը

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Վենսան Կոմպանիի հայրը՝ Պիերը, դարձավ Բելգիայի պատմության մեջ առաջին սևամորթ քաղաքապետը 71-ամյա Պիեր Կոմպանին ընտրվել է Գանսհորենի քաղաքապետ: Այդ առթիվ Վենսան Կոմպանին իր եղբոր՝ Ֆրանսուայի հետ շնորհավորել է հորը՝ տեսաուղերձ տեղադրելով ինստագրամում: «Պատմական իրադարձություն: Մենք հպարտանում ենք քեզանով, հայրիկ: 1975 թվականին Կոնգոյից որպես փախստական հասնելով Բելգիա, դու այժմ վաստակել են տեղի հանրությամբ վստահությունը՝ դառնալով Բելգիայի պատմության մեջ առաջին սևամորթ քաղաքապետը», գրել է Կոմպանին:

Նմանատիպ նյութեր