211652_close_icon
views-count1532 դիտում article-date 23:59 23-08-2021

«Մանչեսթեր Սիթին» «Էթիհադի» մոտ կբացի Կոմպանիի և Սիլվայի արձանները

 «Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է իր նախկին խաղացողներին ըստ արժանվույն գնահատել:
 
«Էթիհադ» ստադիոնի մոտ կտեղադրվեն արձաններ՝ Վենսան Կոմպանիի, Դավիդ Սիլվայի և Սերխիո Ագուերոյի պատվին, որոնց «Սիթին» համարել է «ակումբի լեգենդներ»:
 
Կոմպանիի և Սիլվայի արձանները կհայտնվեն արդեն այս շաբաթ՝ «Արսենալի» հետ խաղից առաջ: Իսկ Ագուերոյի արձանը կտեղադրվի 2022 թվականին:
 
Արձանների քանդակագործը Գլազգոյի Գեղարվեստական ակադեմիայի շրջանավարտ Էնդի Սքոթն է:

Նմանատիպ նյութեր