211652_close_icon
views-count5898 դիտում article-date 11:54 16-10-2018

Ես նոր Հայաստանի կողմնակից եմ, իսկ իմ՝ փոխոստիկանապետի պաշտոնից հեռանալը չէր ենթադրում հեռանալ նախկին իշխանության հետ. Հունան Պողոսյան. Tert.am

Ես նոր Հայաստանի կողմնակից եմ: Այդ բոլոր կետերը դեռևս արծարծվել են իմ ՝ փոխոստիկանապետի պաշտոնից հրաժարվելու տեքստում, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2018/10/16/Hunan-poghosyan/2820022]Tert.am[/url]-ը։ Այս մասին այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ոստիկանապետի նախկին տեղակալ Հունան Պողոսյանը, ով այսօր կնշանակվի Սյունիքի մարզպետ, հարցը Կառավարության նիստի օրակարգում է: Հարցին, թե մեկնաբանություններ կան, որ Դուք նախկին իշխանության համար եք ծառայել, Հունան Պողոսյանն ասաց. «Ստրկամիտ մարդիկ են երևի, այդպես են մտածում, ես ծառայելով օրենքին եմ ծառայել ժողովրդին»: Tert.am-ի հարցին, թե փոխոստիկանապետի պաշտոնից հեռանալը չէր ենթադրում, որ հեռանում է նախկին քաղաքական թիմի հետ, Հունան Պողոսյանն ասաց, որ սխալ է ընկալվել. «Ոչ, սխալ եք ընկալել, ես այդ պաշտոնում ութ տարի պաշտոնավարել եմ, ինձ կարճ դադար էր պետք, այդ դադարը եղավ, ինչից հետո մեծ սիրով ընդունել եմ այս առաջարկը»: Ամբողջությամբ կարդցեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2018/10/16/Hunan-poghosyan/2820022]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր