1859 դիտում
12:59 18-10-2018
ԵՄ-ի ղեկավարները որոշեցին Brexit-ի շուրջ արտահերթ գագաթնաժողով չհրավիրել նոյեմբերին
Եվրամիության անդամ 27 երկրների ղեկավարները որոշում են ընդունել առայժմ արտահերթ գագաթնաժողով չհրավիրել Brexit-ի շուրջ, որը պլանավորված էր նոյեմբերի 17-18-ին: Այդ մասին tass.ru-ի թղթակցին հայտնել է ԵՄ-ի Խորհրդի մի աղբյուր:
«Գագաթնաժողովի արդյունքներով հայտարարվել է, որ ներկայում ԵՄ-ի 27 երկրները չեն պլանավորում արտահերթ գագաթնաժողով կազմակերպել Brexit-ի շուջ»,- ասել է նա: Դիվանագետի խոսքով՝ ղեկավարները պատրաստ են նման հանդիպում անցկացնել միայն այն դեպքում, եթե «էական առաջընթաց ձեռք բերվի բանակցություններում»:
ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ Լոնդոնի և Բրյուսելի միջև բանակցությունները Բելգիայի մայրաքաղաքում սկսվել են հունիսի 19-ին, այն բանից գրեթե մեկ տարի անց, երբ Միացյալ Թագավորությունում այս հարցի շուրջ անցկացված հանրաքվեում 51,9 տոկոս արդյունքով հաղթանակ տարան եվրաինտեգրացման հակառակորդները: Երկխոսությունը պետք է շարունակվի մինչև 2018 թվականի նոյեմբեր, ինչից հետո կողմերը կես տարի կունենան ձեռք բերված պայմանավորվածություններն ազգային խորհրդարաններում վավերացնելու համար: Բուն Brexit-ը պետք է իրագործվի 2019 թվականի մարտի 29-ին, ինչից հետո կսկսվի անցումային շրջանը, որը կետևի մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը:
Նմանատիպ նյութեր
1249 դիտում
11:59 13-01-2024
ՌԴ ԿԸՀ-ն որոշել է նախագահի ընտրություններին չհրավիրել «ոչ բարեկամական» երկրների ներկայացուցիչներին
670 դիտում
16:00 20-04-2015
Եվրամիությունը արտահերթ գագաթնաժողով կհրավիրի` Հյուսիսային Աֆրիկայից դեպի ԵՄ երկրներ միգրացիայի հարցով
Այս բաժնից
1099 դիտում
16:09 17-11-2024
Կարևոր է ՀՀ Սահմանադրության մեջ վերջ դնել Ադրբեջանի դեմ տարածքային պահանջներին. Ալիև
973 դիտում
15:36 17-11-2024
Իրաքում երեք զինվոր է զոհվել մեքենայի մեջ տեղադրված ռումբի պայթյունից
1081 դիտում
14:54 17-11-2024
Հնդկաստանը մեծ հեռահարությամբ հիպերձայնային հրթիռի պատմական փորձարկում է իրականցրել