Խոշոր ու կասկադյորական վթար Շիրակի մարզում․ 28-ամյա վարորդը BMW-ով բախվել է հողաթմբին, իսկ հետո գնացքին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ հոկտեմբերի 17-ին խոշոր ու կասկադյորական վթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Գյումրիի բնակիչ 28-ամյա Տարոն Բալոյանը իր վարած BMW մակնիշի 35 PM 217 համարանիշի ավտոմեքենայով Երևանյան խճուղում դուրս է եկել Ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել հողաթմբին և, առաջ ընթանալով, բախվել գնացքին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ։
Վթարի վայրում աշխատել են նույն վաշտի ավագ հետաքննիչներ՝ Դավիթ Ասատրյանն ու Արմեն Պողոսյանը։
Ա․ Պողոսյանի հանձարարականով, ում կողմից նյութեր են նախապատրաստվում, BMW-ի և գնացքի վարորդները տեղափոխվել են բժշկական կենտրոն սթափության աստիճանը պարզելու համար։
Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի
[color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: