211652_close_icon
views-count2548 դիտում article-date 15:06 18-10-2018

Կա տարածաշրջանային օրակարգ, որի շուրջ Ջոն Բոլթոնի հետ անցկացնելու ենք հանդիպումներ․ Զոհրաբ Մնացականյան

«Այցին ավելի մոտ շրջանում այդ մասին կխոսենք, հիմա մենք պատրաստվում ենք, շատ էական է այցը։ Բոլթոնը գալիս է Ռուսաստան, գալիս է տարածաշրջան, և մենք ունենք մեր օրակարգն ԱՄՆ-ի հետ, որը հաստատված է, տարիներով ձևավորված։ Կան երկկողմ հարցեր, կա տարածաշրջանային օրակարգ, որի շուրջ ԱՄՆ-ի ներկայացուցչի հետ անցկացնելու ենք հանդիպումներ»,- ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի առաջիկա այցին Հայաստան։ Հարցին՝ արդյոք այցի նպատակն է ավելի զարգացնել Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները, նախարարի պաշտոնակատարը պատասխանել է. «Մենք ունենք մեր ձևավորված դիրքորոշումներն ու մնում ենք այդ դիրքորոշումների շրջանակում»։

Նմանատիպ նյութեր