211652_close_icon
views-count1787 դիտում article-date 09:23 21-06-2019

Զոհրաբ Մնացականյանը գոհ է Ջոն Բոլթոնի հետ անցկացված քննարկումից․ «Ամերիկայի ձայն»

Հայաստանի արտգործանախարար Զոհրաբ Մնացականյանը ԱՄՆ-ի մայրաքաղաք կատարած այցի ընթացքում հինգշաբթի օրը հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4967175.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Նա գոհունակություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ ՝՝դրական, ծավալուն և հետաքրքիր քննարկում՛՛ անցկացնելու համար: Մնացականյանը թվիթերյան իր էջում գրել է, թե իրենք քննարկել ենք Հայաստանի ու տարածաշրջանային խաղաղության և անվտանգության հարցերը, ինչպես նաև ԱՄՆ-ի ու Հայաստանի միջև երկկողմ համագործակցությունը: «ԱՄՆ-ը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, կարևոր դեր է խաղում՝ Ռուսաստանի ու Ֆրանսիայի հետ միասին»,- գրառումն այսպես է ավարտել Մնացականյանը:

Նմանատիպ նյութեր