211652_close_icon
views-count9112 դիտում article-date 10:19 19-10-2018

Ավտոմեքենաների «հավաքածու», 200․000 դոլար, 62 միլիոն դրամ... փոխնախարարի ունեցվածքը․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ տրանսպորտի, կապի և տեղկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Բագրատ Բադալյանը հայտարարագրել է բնակարան, անհատական բնակելի 3 տուն, մեկ անավարտ շինություն, 2 հողամաս: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված նրա հայտարարագրից, որը ներկայացրել է այս տարվա հուլիսին: Նա հայտարարագրել է «MOSKVICH 400», «GAZ 12», «GAZ 67», «GAZ 13 CHAYKA», «GAZ 24», «TOYOTA RAV 4 2.0», «MOSKVICH 403», «ZAZ 965» մակնիշների թվով 8 ավտոմեքենա: Վերոնշյալ ժամանակահատվածում փոխնախարարի դրամական միջոցները կազմել են 200 000 ԱՄՆ դոլար, իսկ եկամուտների հանրագումարը կազմել է 62 384 000 ՀՀ դրամ: Եկամուտները գոյացել են երկու տարբեր աշխատավարձերից՝ կազմելով 8 384 000 դրամ և 2270 ԱՄՆ դոլար: Եկամուտ է ստացել նաև շահաբաժնից: Թե որ ընկերությունից է շահաբաժինը, նշված չէ, բայց այն կազմել է 25 մլն ՀՀ դրամ: Գույքը օտարելուց ստացված եկամուտն էլ կազմել է 29 մլն ՀՀ դրամ: Նախարարության կայքում հրապարակված կենսագրական տվյալներից տեղեկանում ենք, որ 2010– 2013թթ. Բագրատ Բադալյանը եղել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի Ճանապարհաշինական ծրագրերի իրականացման բաժնի պետը: 2013-2014թթ. եղել է ՀՀ վերահսկիչ պալատի 5-րդ վարչության մասնագետ: 2014-2015թթ. կրկին պաշ տոն է զբաղեցրել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում՝ լինելով «Հյուսիս–հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազ մակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր ինժեները: Իսկ 2015-2018թթ. եղել է «Ճաննախագիծ Ինստիտուտ» ՍՊԸ-ի փոխտնօրենը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր