3106 դիտում
11:23 19-10-2018
Լինելու է բաց, անմնացորդ և մանրամասն խոսակցություն. Նիկոլ Փաշինյանն այցելում է Սյունիք
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 19-ին Կապանում կազմակերպված հանրահավաքում խոսելու է ոչ միայն Կապանի քաղաքապետի ընտրությունների, այլ նաև կուտակված բոլոր համապետական հարցերի մասին: ՀՀ վարչապետի պաշտոնակատարն այս մասին գրառում է կատարել Ֆեյսբուքի էջում:
«Այսօր Կապանում տեղի ունենալիք հանրահավաքին անդրադառնալու եմ ոչ միայն քաղաքապետի ընտրություններին: Մտադիր եմ խոսել այս ընթացքում կուտակված բոլոր համապետական հարցերի մասին: Լինելու է բաց, անմնացորդ եւ մանրամասն խոսակցություն:
Նկատի ունեմ՝ այսօր երեկոյան ելույթս ուղղված է լինելու ոչ միայն Կապանին, ոչ միայն Սյունիքին, այլև Հայաստանի բոլոր քաղաքներին ու գյուղերին: Այնպես որ, եթե չեք գալու Կապան, ժամը 18-ին սպասում եմ ձեզ իմ այս էջի ուղիղ եթերում»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:
Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ հոկտեմբերի 19-ին աշխատանքային այցով կլինի Կապանում, որի ընթացքում կունենա աշխատանքային քննարկումներ, իսկ երեկոյան կմասնակցի «Իմ քայլը» քաղաքական թիմի քաղաքապետի թեկնածու Նարեկ Բաբայանի նախընտրական հանրահավաքին:
Նմանատիպ նյութեր
589 դիտում
12:48 11-04-2024
Այսօր կրկին այցելում եմ Սյունիք՝ Հայաստանի ռազմավարական նշանակության և խոցելի մարզ․ Ֆրանսիայի դեսպան
19741 դիտում
23:57 05-07-2018
Նիկոլ Փաշինյանն այցելել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ և «Սյունիք Ֆուդ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
598 դիտում
11:47 20-10-2024
Հոկտեմբերի 22-24-ը Մատենադարանում միջազգային գիտաժողով կանցկացվի
865 դիտում
11:21 20-10-2024
Անահիտ Ավանեսյանը և Տաթևիկ Գասպարյանը Լոռիում կանանց հետ քաղաքական հարցեր են քննարկել
775 դիտում
11:09 20-10-2024
Ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է անվանի քանդակագործ Չաքմաքչյանի ստեղծագործություններով