3910 դիտում
19:08 19-10-2018
Նեյմարը պահանջում է իր օգտին «Բարսելոնայից» բռնագանձել 26 մլն եվրո
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը ցանկանում է, որպեսզի «Բարսելոնան» պարգևավճարների տեսքով իրեն վճարի 26 մլն եվրո:
2016 թվականին «Բարսելոնայի» հետ պայմանագիրը երկարաձգելու համար Նեյմարը պետք է ստանար 40 մլն եվրո պարգևավճար: 14 միլիոնը նա արդեն սռացել է, իսկ 26-ը՝ պետք է ավելի ուշ ստանար:
Նշվում է, որ Նեյմարի հայրը 2017-ի ամռանը հատուկ ձգձգել է բանակցությունները ՊՍԺ-ի հետ, որպեսզի ստանար պարգևավճարների երկրորդ մասը:
Բրազիլացին դիմել է դատարան և պահանջել «Բարսելոնայից» բռնագանձել 26 մլն եվրո, ևս 2,6 մլն եվրո՝ փոխհատուցման տեսքով:
Մինչդեռ «Բարսան» իր հերթին հակընդդեմ հայց է ներկայացրել և պահանջում է Նեյմարից բռնագանձել 75 միլիոն եվրո:
ՖԻՖԱ-ն հրաժարվել է քննել այս գործը, և այն փոխանցվել է արբիտրաժ: Հիշեցնենք,որ օրերս հաղորդվել էր, որ Նեյմարը ցանկանում է վերադառնալ կատալոնական ակումբ:
Նմանատիպ նյութեր
7322 դիտում
21:15 30-07-2017
Նեյմարը Կատարից կարող է 300 մլն եվրո ստանալ և «Բարսելոնայից» ետ գնել պայմանագիրը
Այս բաժնից
2242 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2902 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2419 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում