«Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության անդամները պատրաստ են մշակութային հեղափոխությանը
2018թվականի հոկտեմբերի 18-ին լրացավ «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության 2 ամյակը: Այդ առիթով երեկ հոկտեմբերի 19-ին Նախաձեռնության անդամները ռեժիսոր, «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության ղեկավար Հայկ Բաբայանի և համակարգող Հայկ Զաքարյանի գլխավորությամբ այցելեցին Պետական գույքի կառավարման վարչության պետ Նարեկ Բաբայանին և նրա գլխավորությամբ նվիրեցին վարչությանը նախաձեռնության 2 ամյակի տորթը, որի վրա գրված էին Հայֆիլմի փրկության և վերածննդի հիմնական կետերը:
Նախաձեռնությանն աջակցեց անգամ «Հեփի քեյք» (Happy Cake) խմորեղենի խանութը: Նման բան պատմության մեջ չի եղել, այն էլ պետական գույքի վարչությունում:
Նախաձեռնության անդամները սպասեցին Նարեկ Բաբայանին և նրա ժամանելուն պես մատուցեցին անակնկալը: Ռեժիսոր Հայկ Բաբայանը Նարեկ Բաբայանին հայտարարեց, որ «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնությունը աջակցում է պետգույքի վարչությանը և պատրաստ են նրանց հետ միասին սկսել վերածննդի առաջին և շարունակական քայլերը: Նախաձեռնության անդամները և Նարեկ Բաբայանը պայմանավորվել են նորից հանդիպել վարչությունում և քննարկել Հայֆիլմի նախաձեռնության ծրագրերը:
«Հայֆիլմը ազգային բրենդ է, որը պետք է դառնա օրգանական կառույց ծառայելով թե ներկա կինոյին, թե կրթությանը, թե զբոսաշրջությանը և թե պատմական արժեքի վերաիմաստավորմանը»,- ասված է ռեժիսոր Հայկ Բաբայանի հայտարարության մեջ:
«Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության ծրագրերի մեջ են մտնում տաղավարները, գրադարանը, այգին, պաշտոնական կայքը, կինոդպրոցը և այլ ծրագրեր: Նախաձեռնությունը կարևորում է նաև Հայֆիլմի տարբերանշանի վերադարձը Հայֆիլմին, որը տարիներ շարունակ գոյություն չունի և միայն ստվերն է մնացել: Հայֆիլմի վերածնունդը պատրաստ է մշակութային հեղափոխությանը: Իսկ [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը թե նախկինում թե հիմա միշտ մեր կողքին է: Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնությունը հայ ժողովրդի սեփականությունն է: