5312 դիտում
13:10 20-10-2018
Հոկտեմբերի 21-25-ին՝ փոփոխական ամպամածություն, կարճատև անձրևներ. Գագիկ Սուրենյան
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Գագիկ Սուրենյանն Ֆեյսբուքի էջում հայտնել է, որ հոկտեմբերի 21-25-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում կնկատվի փոփոխական ամպամածություն, օրվա ընթացքում պարբերաբար կլինեն նաև կարճատև անձրևներ:
«Հոկտեմբերի երկրորդ տասնօրյակը Հայաստանում աչքի ընկավ այս սեզոնի համար ոչ բնորոշ բարձր ջերմային ֆոնով և չոր եղանակով: Նման իրավիճակ է ստեղծվել ոչ միայն ամբողջ Կովկասում, այլ նաև Եվրոպայի երկրների մեծ մասում և Ռուսաստանի եվրոպական մասում:
Դրա պատճառը Աֆրիկայի արևադարձային գոտիներից՝ Սահարա անապատից դեպի հյուսիս տարածվող և ահռելի մակերես ընդգրկող տաք օդային հոսանքներն են, որոնք իրենց ազդեցության գոտում են վերցել Ատլանտյան օվկիանոսի ափերից մինչև Ուրալ ընկած տարածքները:
Հոկտեմբերի երրորդ տասնօրյակում Հայաստանի տարածքում կրկին արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցում չի կանխատեսվում:
Միակ փոփոխությունը կլինի այն, որ հոկտեմբերի 21-ից Միջերկրական ծովի վրա զարգացող ցիկլոնները պարբերաբար կներթափանցեն մեր երկիր, որոնք իրենց հետ կբերեն կարճատև անձրևներ:
Այսպիսով հոկտեմբերի 21-25-ը ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում արդեն կնկատվի փոփոխական ամպամածություն, օրվա ընթացքում պարբերաբար կլինեն նաև կարճատև անձրևներ: Օդի ջերմաստիճանը, պայմանավորված ամպամածության ծածկի առկայության հետ, գիշերային ժամերին կբարձրանա 4-5 աստիճանով, իսկ ցերեկը մի փոքր կնվազի՝ մոտ 2 աստիճանով»,- գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրենը:
Նմանատիպ նյութեր
1548 դիտում
12:50 22-02-2014
Հանրապետությունում փոփոխական ամպամածություն կդիտվի
2190 դիտում
11:37 06-10-2014
Կդիտվի փոփոխական ամպամածություն. օդի ջերմաստիճանը կբարձրանա
1350 դիտում
09:32 19-11-2014
Հանրապետությունում փոփոխական ամպամածություն կդիտվի
Այս բաժնից
490 դիտում
19:55 23-01-2025
Թուրքիայի հետ երկխոսության շոշափելի արդյունքներ չկան․ Արարատ Միրզոյան
661 դիտում
19:21 23-01-2025
Վարչապետը մասնակցել է The Washingtoon post-ի «Արտաքին քաղաքականություն» խորագրով ընդունելությանը
667 դիտում
19:10 23-01-2025
Նախագահն ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի պատվիրակությանը