Գերմանիան «աղետալի» է որակել Դոնալդ Թրամպի հայտարարությունը
Գերմանիայի արտգործնախարարությունը արձագանքել է ԱՄՆ-ի մտադրությանը՝ չեղարկել միջին և փոքր տարածության հրթիռների չեզոքացման մասին Պայմանագիրը (ՄՓՀՉՊ):
Մասնավորապես, Գերմանիայի արտգործնախարար Նիլս Անենը «աղետալի» է որակել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամպի հայտարարությունը՝ պայմանագրից երկրի դուրս գալու հավանականության մասին: Միևնույն ժամանակ նա վստահեցրել է, որ Բեռլինը կշարունակի աշխատանքը միջուկային զինաթափման ուղղությամբ:
Միևնույն ժամանակ Անենը Ռուսաստանին կոչ է արել «համաձայնագրի շրջանակներում պահպանել պարտավորությունները» և հայտարարել, որ Եվրոպան պետք է թույլ չտա միջին և փոքր տարածության հրթիռների ոլորտում ռազմական պոտենցիալի աճը: