26427 դիտում
11:18 15-08-2022
Մենք՝ բոլորս, անգրագիտության արդյունքում թքած ունենք անվտանգության կանոնների վրա, և սա արտահայտվում է նաև պետական քաղաքականությունում. Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Մենք, բոլորս, համազգային քյանդրբազթյան և անգրագիտության արդյունքում թքած ունենք անվտանգության կանոնների վրա..
Բոլոր տեսակի անվտանգության կաննոները ազգովի բռնաբարում ենք. երթևեկում ենք չամրակապված, մեր երեխաներին տեղափոխում ենք առանց հատուկ մանկական նստատեղի, մեքենաներին դնում ենք էժան արգելակման կոճղակներ, շինարարությունում ու հեծանիվ քշելուց չենք կրում սաղավարտ, պատերազմի ժամանակ հանում-գցում ենք զրահաբաճկոնները, դպրոցներում չենք սովորում երկրաշարժի ուսումնական էվակուացիային, համավարակի ժամանակ ծաղրում ենք դիմակները, հրավտանգ ու պայթյունավտանգ նյութերի պահեստներում չենք տեղադրում հրդեսաշիջման համակարգեր և այլն։
Այս ու այլ անվտանգության կաննոները բռնաբարելիս մենք միշտ հորինում ենք արդարացումներ. սկսած «ըլնող բանը կլինիից» և վերջացրած տարբեր հակագիտական պնդումներով։ Հաճախ չենք էլ քննարկում անվգանգության կանոնները, որ մի բան էլ խոսվի, թե ինչու չենք պահպանում դրանք։
Եվ այս քյանդրբազությունը արտահայտվում է նաև պետական քաղաքականությունում։ Ոչ ոստիկանությունն է ամրագոտիներին կամ մանկական նստատեղերին հետևում, ոչ կրթական համակարգն է անվտանգության կաննոներ կրթում, ոչ ԶՈւ հրամանատարությունն է հետևում զրահաբաճկոններ կրելուն, ոչ էլ տեսչական մարմիններն են հետևում հակահրդեհային, տախնիկական ու այլ անվտանգության կանոնների պահպանմանը։
Հաճախ վերահսկման պատասխանատուներն իրենք էլ չեն տիրապետում անվտանգության կանոններին ու դրանց կարևորությանը։ Ոստիկանները իրենք են երթևեկում չամրակապված, դպրոցների ղեկավարությունները անգամ չգիտեն, որ ամեն տարի պիտի ուսումնական էվակուացիայի սցենար խաղացնեն, իսկ տեսչական մարմինների ներսում խախտվում են այն կանոնները, որոնց հսկման համար այդ մարմինները պատասխանատու են և այլն։
Ու քանի դեռ այդ համազգային քյանդրբազությանը վերջ չի տրվում, քանի դեռ պետական քաղաքականությունը կոմպլեքս փոփոխություն չի կրել` մարդիկ մահանալու են ու շատ են մահանալու։
Հ.Գ. Իսկ եթե այս պայմաններում լուրջ երկրաշարժ եղավ (օրինակ` Գառնիի ճեղկվածքում)` սպասեք միչև 200 հազար զոհի (հետազոտության արդյունքում պարզված թիվ է)»։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Պայթյունի հետևանքով կա 5 զոհ, որից մեկի ինքնությունը պարզված չէ, վիրավորների թիվն անցնում է 6 տասնյակից։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
16485 դիտում
09:03 03-10-2020
«Բոլորս դեպի Արցախ, բոլորս հանուն Հայրենիքի, բոլորս հանուն մեր հարատևության»․ Արցախի նախագահի խոսնակի կոչը
2517 դիտում
21:06 23-08-2020
Դանիել Իոաննիսյան. Մենք չենք ստեղծելու պաշտոններ, որ հետո ինքներս զբաղեցնենք դրանք
Այս բաժնից
1000 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
979 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
913 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր