211652_close_icon
views-count2988 դիտում article-date 12:24 23-10-2018

Երևանի քաղաքապետի որոշմամբ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ղեկավարներ են նշանակվել

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ Արման Աբրահամյանը նշանակվել է Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով, 9-րդ հոդվածի 15-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝ Արման Աբրահամյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ 2018թ. հոկտեմբերի 23-ից նշանակվել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավար»,-ասվածէ քաղաքապետի որոշման մեջ: Հ. Մարությանի մեկ այլ որոշմամբ՝ Թելման Թադևոսյանը նշանակվել է Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով, 9-րդ հոդվածի 15-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝ Թելման Թադևոսյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ 2018թ. հոկտեմբերի 23-ից նշանակվել է Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար: Ըստ այդմ, Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար Արթուր Կիրակոսյանի լիազորությունները` համաձայն «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի, համարվում են դադարած 2018թ. հոկտեմբերի 23-ից»,-ասված է որոշմամն մեջ:

Նմանատիպ նյութեր