211652_close_icon
views-count1792 դիտում article-date 16:20 24-10-2018

Հաշվիչների խախտման դեպքում կհստակեցվի սպառողի կողմից ծախսված էլէներգիայի վերահաշվարկի բանաձեւը. ՀԾԿՀ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2018 թվականի հոկտեմբերի 24-ի նիստում քննարկել է «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ 2006 թվականի դեկտեմբերի 27-ի №358Ն որոշման մեջ լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» հարցը: ՀԾԿՀ-ից հայտնում են, որ որոշման նախագծով էլեկտրաէներգիայի մատակարարման եւ օգտագործման կանոններում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու գործընթացի շրջանակներում, սույն թվականի հոկտեմբերի 2-ին, կազմակերպվել է համատեղ քննարկում՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Նիստում քննարկելով վերոնշյալ հարցը՝ հանձնաժողովը, կանոների հետագա կատարելագործման եւ հստակեցման, լրամշակումների միջոցով մատակարար-սպառող հարաբերություններում վստահության մակարդակը բարձրացնելու նպատակով, ի կատարումն 2018 թվականի աշխատանքային ծրագրի 22-րդ կետի, քվեարկությամբ ընդունեց որոշում, որի համաձայն. 1. Սպառողին ներկայացվող վճարման փաստաթղթում կներառվի սպառողի համար ավելի ծավալուն տեղեկատվություն, ինչի շնորհիվ բաժանորդի համար ավելի վերահսկելի կդառնա սպառված էլեկտրաէներգիայի քանակի եւ արժեքի չափը: 2. Առեւտրային հաշվառքի սարքերի խախտման դեպքերում կհստակեցվի սպառողի կողմից ծախսված էլեկտրական էներգիայի վերահաշվարկի բանաձեւը, իսկ սպառված էլեկտրաէներգիայի արժեքի որոշումը կիրականացվի ավելի ճշգրիտ՝ տարանջատված ըստ ցերեկային եւ գիշերային սակագնի. 3. Սպառողի հարմարավետության եւ սպառողին ամրակցված հաշվառքի սարքի աշխատանքի վերահսկման նպատակով մատակարարը կպարտավորեցվի առեւտրային հաշվառքի սարքի ապահավաքակցումից ոչ ուշ, քան 15 աշխատանքային օրվա ընթացքում սպառողին ներկայացնել Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացության պատճենը: Որոշման մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ:

Նմանատիպ նյութեր