211652_close_icon
views-count5230 դիտում article-date 21:43 26-10-2018

Շիրակում տեղացել է առաջին ձյունը. Աշոցքի տարածաշրջանում տեղացած առատ ձյունը հասել է մինչև 15 սմ բարձրության

Շիրակում ճանապարհների սպասարկումն իրականացնող ընկերությունները ժամանակից շուտ են անցել ճանապարհների ձմեռային սպասարկման: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանի տեղեկատվության ու հասարակության հետ կապերի բաժնից, մարզի Աշոցքի տարածաշրջանում տեղացած առատ ձյունը հասել է մինչև 15 սմ բարձրության: Ճանապարհները սպասարկող «Աշոցքի ԱՏՃ» ընկերությունը վաղ առավոտից իրականացրել է ճանապարհների մաքրման, այնուհետև աղով և ավազով մշակման աշխատանքներ: Չնայած, կառավարության համապատասխան որոշմամբ, ճանապարհների ձմեռային սպասարկումը սկսվում է նոյեմբերի 16-ից, ճանապարհաշինարարները մաքրման աշխատանքներ իրականացրել են արդեն այսօր: Շիրակի մարզում փակ ճանապարհներ չկան, փոքր-ինչ դժվարանցանելի է Վարդաղբյուր-Աշոցք հատվածը: Լուսանկարը՝ Անի Խաչատրյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր