3275 դիտում
10:39 27-10-2018
Արդեն կարևոր չէ, թե ում մեղքով է Արցախը դուրս մնացել բանակցային սեղանից․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «1997 թվականի գարնանից առ այսօր Հայաստան-Արցախ-Ադրբեջան եռակողմ ձևաչափով բանակցություն տեղի չի ունեցել, ղարաբաղյան կողմի մասնակցությունը բանակցություններին դադարեցվել է: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս մասին նշեց Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը՝ խոսելով Արցախի՝ բանակցային սեղանից դուրս մնալու մասին:
Սակայն պաշտոնական փաստաթղթերով նաև ապացուցված է, որ 1998-ին դեռ Ղարաբաղին վերաբերվում էին որպես պաշտոնապես բանակցող կողմի: Եվ ստացվում է՝ այդ գործընթացը եղել է փուլային տարբերակով: 1-ին փուլը արձանագրվել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման տարիներին, իսկ փաստաթղթային մասն էլ շարունակաբար դադարեցվել է արդեն Ռոբերտ Քոչարյանի օրոք: Բայց այդ տարիներին համանախագահներն իրենց դիրքորոշումը ամեն անգամ Արցախ գնալով են արտահայտել: Սա նշանակում է, որ հիմա շատ ավելի կարևոր է ոչ թե հարցը՝ ում մեղքով է ԼՂ-ն դուրս մնացել բանակցային սեղանից, այլ արդյոք հիմա Նիկոլ Փաշինյանին կհաջողվի՞ բանակցային գործընթացում ներգրավել Արցախը: Եթե այո, ապա նշանակում է՝ պատմական իրողություն կունենանք»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1601 դիտում
15:53 26-03-2014
Տոնավաճառի տաղավարներից մեկի սեղանից գողացել է պլանշետ
1600 դիտում
11:05 24-03-2015
Գանձապահի սեղանից գողություն կատարած կինը՝ խոստովանությամբ
Այս բաժնից
1267 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2335 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»