211652_close_icon
views-count3079 դիտում article-date 14:56 28-10-2018

Ռումինիայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Ռումինիայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է TACC-ը: Աղբյուրը տեղեկացնում է, որ ցնցումները գրանցվել են առավոտյան ժամը 03:38-ին, իսկ էպիկենտրոնը գտնվել է Կոմանդաու բնակավայրի մոտակայքում՝ 148 կմ խորության վրա: Նշվում է, որ ցնցումները զգացվել են նաև հարևան երկրներում: Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չկան:

Նմանատիպ նյութեր