4672 դիտում
21:27 29-10-2018
«Աբովյան» քրեակատարողական հիմնարկ են այցելել Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին և հյուպատոս Մոխթար Շահ Հոսեյնին
Հոկտեմբերի 29-ին ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ էին այցելել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին և հյուպատոս Մոխթար Շահ Հոսեյնին:
Հյուրերին ընդունեց «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Գայանե Վարդանյանը: Հանդիպմանը դեսպանը հույս հայտնեց, որ ինչպես Իրանի Իսլամական Հանրապետությունում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում առաջնորդվում են նույն սկզբունքով. հաշվի են առնում ազատազրկված քաղաքացու կրոնը, ազգային պատկանելությունը և դրանցից բխող բոլոր հանգամանքները՝ նշելով, որ իրենք ևս պատրաստ են աջակցելու իրենց ազատազրկված հայրենակիցներին:
Արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին և հյուպատոս Մոխթար Շահ Հոսեյնին հանդիպեցին նաև իրանցի ազատազրկված կանանց հետ, ծանոթացան պահման պայմաններին, լսեցին նրանց հուզող, ինչպես նաև առողջական խնդիրների հետ կապված հարցերը, քննարկեցին շփման մեջ լեզվի պատճառով առաջացած դժվարություններն ավելի դյուրին դարձնելու ուղիները:
Իրանցի ազատազրկված կանայք իրենց հերթին հայտնեցին, որ քրեակատարողական հիմնարկի անձնակազմի կողմից մշտապես ցուցաբերվում է մարդասիրական վերաբերմունք, հոգատարություն և աջակցություն:
Այցելության ավարտին դեսպանը ևս հայտնեց իր խորին շնորհակալությունը «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետին և վարչակազմին ընդունելության, ինչպես նաև իրենց հայրենակից ազատազրկված անձանց հանդեպ ցուցաբերվող հոգատար և ուշադիր վերաբերմունքի համար:
[b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
2638 դիտում
19:53 18-06-2018
Նախարար Արծվիկ Մինասյանը և դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին քննարկել են հայ-իրանական տնտեսական օրակարգի հարցեր
Այս բաժնից
538 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված
577 դիտում
09:09 21-12-2024
Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում
709 դիտում
23:25 20-12-2024
ԳԱԱ որոշ գիտաշխատողներ աշխատում են ընդդեմ սեփական պետության․ Հայկ Դեմոյան