2166 դիտում
12:57 30-10-2018
Պաղեստինը հրաժարվել է ճանաչել Իսրայելը և նրա հետ դադարեցրել համագործակցությունն անվտանգության ոլորտում
Պաղեստինը հրաժարվում է Իսրայել Պետության ճանաչումից և նրա հետ դադարեցնում համագործակցությունն անվտանգության ոլորտում: Այս մասին հայտնել է Maan պաղեստինյան լրատվական գործակալությունը։
Որոշումն ընդունվել է Պաղեստինի ազատագրման կազմակերպության Կենտրոնական խորհրդի՝ հոկտեմբերի 29-ի երեկոյան Ռամալլահում կայացած նիստում:
«ՊԱԿ-ի Կենտրոնական խորհուրդը որոշում է ընդունել Իսրայել Պետության ճանաչումը սառեցնել այնքան ժամանակ, քանի դեռ չի ճանաչվել Պաղեստին Պետությունը 1967 թվականի սահմաններով և Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով։ Բացի այդ, դադարեցվում է համակարգումն անվտանգության ոլորտում, ինչպես նաև կասեցվում է տնտեսական համագործակցությունը»,-ասված է ԿԽ-ի ամփոփիչ որոշման մեջ:
Միաժամանակ ՊԱԿ-ը հռչակում է «միջազգային իրավունքի նորմերին համապատասխան օկուպացմանը բոլոր միջոցներով դիմադրելու» իր իրավունքը:
Բացի այդ, Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը ՀԱՄԱՍ-ի վրա է դրել ամբողջ պատասխանատվությունը միջպաղեստինյան հաշտության շուրջ բոլոր այն համաձայնությունների վիժեցման համար, որոնք ձեռք էին բերվել Եգիպտոսի միջնորդությամբ։
Նմանատիպ նյութեր
1276 դիտում
15:29 06-03-2015
Պաղեստինը հրաժարվում է անվտանգության ոլորտում Իսրայելի հետ գործակցությունից
1270 դիտում
12:24 30-10-2014
Շվեդիան պաշտոնապես ճանաչել է Պաղեստինը
1160 դիտում
16:36 08-11-2014
Եվրամիությունը կոչ է արել աշխարհին ճանաչել Պաղեստինը
Այս բաժնից
529 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
562 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1171 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN