4914 դիտում
11:13 30-10-2018
106 տարեկանում մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած կանադահայ Սիրվարդ Քուրտյանը
Տորոնտոյի բնակչուհի Հայոց ցեղասպանությունը վերապրած Սիրվարդ Քուրտյանը կյանքից հեռացել է 106 տարեկան հասակում, տեղեկացնում է «Horizon Weekly»-ն:
Սիրվարդ Քուրտյանը ծնվել է հարկադիր տեղահանության սկսվելուց երեք տարի առաջ: Նա ստիպված է եղել իր մոր, եղբայրների և քույրերի հետ Էրզրումից հասնել Թուրքիայի արևելք, այնուհետև Մոսուլ քաղաք: Ճանապարհորդությունը տևել է 6 ամիս: Սիրվարդի հայրը սպանվել է 1915 թվականին թուրքերի կողմից:
Մոսուլ հասնելուց հետո, որոշ ժամանակ անց նրանք տեղափոխվում են Սիրիայի Հալեպ քաղաք: Այդ ժամանակ այդտեղ ավելի քան 100 հազար հայ վերապրածներ կային, որոնց թվում՝ նաև բազմաթիվ որբեր: Այնտեղ Սիրվարդը սկսում է հաճախել դպրոց և շուտով իր դասարանի առաջատարներից է դառնում: 15 տարեկանում ամուսնանում է Խաչիկ Քուրտյանի հետ: 1974 թվականին Խաչիկ Քուրտյանը մահանում է: 1991 թվականին Սիրվարդն իր ընտանիքի հետ տեղափոխվում է Կանադա:
«Horizon Weekly»-ն շուտով կներկայացնի Սիրվարդ Քուրտյանի ամբողջական կենսագրությունը:
Նմանատիպ նյութեր
3674 դիտում
19:42 22-02-2019
Արգենտինայում 106 տարեկանում մահացել է Ցեղասպանությունը վերապրած հայուհին
924 դիտում
12:31 02-07-2015
106 տարեկանում մահացել է «բրիտանացի Շինդլերը»
Այս բաժնից
1300 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
862 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար