2322 դիտում
17:33 30-10-2018
Տրանսպորտի նախարարի առաջին տեղակալն ընդունել է «Ղեկը աջ» նախաձեռնության ներկայացուցիչներին
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանը հոկտեմբերի 30-ին ընդունել է «Ղեկը աջ» նախաձեռնության ներկայացուցիչներին։
Հանդիպմանը մասնակցել են նաև աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ ավտոմեքենաների ներմուծման արգելքի հետ առնչվող գերատեսչությունների պատասխանատուներ։
[url=http://mtcit.am/pages.php?lang=1&id=7165&page_name=news]Նախորդ քննարկմամբ[/url] ձեռք բերված պայմանավորվածությամբ՝ նախաձեռնության ներկայացուցիչները պետք է ուսումնասիրեին խնդրի լուծման համար առաջարկված հնարավոր 3 տարբերակները և հանդես գային կոնկրետ առաջարկներով:
Նրանք ցանկանում են սահմանային անցակետում մեքենայի ղեկը վերասարքավորել ձախ, այդպես ներկրել Հայաստան, ստանալ պետական գրանցում, այսինքն` կատարել մաքսազերծում, այնուհետև ստանալ թույլտվություն, որպեսզի մեքենան վերասարքավորվի աջ ղեկային տեղաբաշխմամբ։
Նշվեց, որ այս դեպքում պետք է ՀՀ կառավարության կողմից կատարվի որոշակի իրավական ակտերի փոփոխություն։
Հնչեցին մի շարք այլ տեսակետներ ևս։
Արմեն Փամբուխչյանը նշեց, որ առաջիկա երկու օրերին խնդրին առնչվող բոլոր կողմերի հետ կքննարկվի ներկայացված առաջարկի նպատակահարմարությունը և կարվի համապատասխան հայտարարություն։
[b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
7739 դիտում
19:25 22-10-2018
Տրանսպորտի նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատարն ընդունել է «Ղեկը աջ» նախաձեռնության ներկայացուցիչներին
4131 դիտում
11:14 14-11-2018
«Ղեկը աջ» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց. ուղիղ. Tert.am
Այս բաժնից
886 դիտում
13:18 23-10-2024
Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը կլինի -1-ից -3
718 դիտում
12:59 23-10-2024
Մոպեդների մասնակցությամբ վթարների կանխման նպատակով միջնորդագրեր են հղվել պատկան մարմիններին
745 դիտում
12:51 23-10-2024
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով