1647 դիտում
18:09 30-10-2018
ՊԵԿ միջոցառումների արդյունքում 176 միլիոն դրամի հարկային պարտավորություն է վերականգնվել պետբյուջե
Տնտեսվարողների ապրանքների տեղափոխմամբ և մաքսազերծմամբ` այսպես կոչված «կարգո» գործունեությամբ, զբաղվող «Սպարտակ Մուրադյան Թրեյդինկ» ՍՊԸ-ում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կատարած ստուգողական աշխատանքների ընթացքում արձանագրվել է 2015-2017 թվականների համար պակաս հաշվարկվածավելիքան 119 միլիոնՀՀ դրամիչափովհարկայինպարտավորություն: Դեպքի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների հիման վրա ընկերությունում իրականացվող վերստուգման ևհարկային համալիր ստուգման ընթացքում «Սպարտակ Մուրադյան Թրեյդինկ» ՍՊԸ-ն հարկային մարմին է ներկայացրել ճշգրտված հաշվարկ-հաշվետվություններ, որոնց արդյունքում հաշվարկվել է ավելացված արժեքի հարկի և շահութահարկի գծով 176 միլիոն ՀՀ դրամի հարկային պարտավորություն: Այն ամբողջությամբ վճարվել է պետական բյուջե:
[b]ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
3677 դիտում
13:22 05-10-2016
ՊԵԿ-ն օրինախախտ տնտեսվարողին առաջադրել է շուրջ 1 մլրդ դրամի հարկային պարտավորություն
Այս բաժնից
736 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
760 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»