211652_close_icon
views-count2709 դիտում article-date 21:28 30-10-2018

Բակո Սահակյանն ընդունել է Բելգիայի խորհրդարանի պատվիրակությանը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 30-ին ընդունել է Բելգիայի խորհրդարանի պատվիրակությանը՝ Ժան Ժակ Ֆլաուի գլխավորությամբ: Ինչպես հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Բելգիա-Արցախ հարաբերություններին առնչվող տարբեր հարցեր: ԱՀ նախագահը գոհունակությամբ նշել է, որ Բելգիայի հետ հարաբերությունները զարգանում են բավականին դինամիկ, հատկապես՝ միջխորհրդարանական հարթությունում՝ ընդգծելով դրա կարեւորությունը եւ պահանջվածությունը Արցախի համար: Արծարծվել են նաեւ Արցախի ներքին ու արտաքին քաղաքականության եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին արտգործնախարար Մասիս Մայիլյանը, ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր