1120 դիտում
21:54 07-09-2015
Գալուստ Սահակյանն ընդունել է Բելգիայի խորհրդարանական պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 7-ին ընդունել է Բելգիայի Թագավորության խորհրդարանական պատվիրակությանը: Ողջունելով բելգիական պատվիրակության անդամներին խորհրդարանում՝ ԱԺ նախագահը կարեւորել է երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ փոխգործակցությունն ու երկխոսության զարգացումը, որը նպաստում է միջպետական հարաբերությունների զարգացմանը:
Գալուստ Սահակյանը ողջունել է այս տարվա սկզբին Միջխորհրդարանական միությունում Բելգիայի խորհրդարանը ներկայացնող եւ բելգիական խմբի անդամ հանդիսացող պատգամավորների կողմից Հայաստանի հետ բարեկամության խմբի ստեղծումը:
Փաստելով, որ մեր խորհրդարանում Հայաստան-Բելգիա բարեկամական խումբը վաղուց է գործում՝ ԱԺ նախագահը համոզմունք է հայտնել, որ բարեկամական խմբերի գործունեության ակտիվացումը լավագույնս կծառայի հայ-բելգիական բարեկամության խորացմանը եւ երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության զարգացմանը:
Անդրադառնալով այն փաստին, որ պատվիրակության այցն իրականանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում՝ ԱԺ նախագահը նշել է, որ 2015 թ. ապրիլի 24-ին համայն առաջադեմ մարդկությունը հայ ժողովրդի հետ նշեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:
Բելգիայի Թագավորության խորհրդարանական պատվիրակության անդամներն իրենց երախտագիտությունն են հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ընդունելության համար եւ փաստել, որ այսօր խորհրդարանում ունեցել են բազմաթիվ արդյունավետ հանդիպումներ: Պատվիրակության անդամներն ՀՀ ԱԺ նախագահին ներկայացրել են Հայոց ցեղասպանության ճանաչման
գործընթացը՝ տեղեկացնելով, որ այն մեծ արձագանք է ստացել Բելգիայում, որտեղ թուրքական համայնքը բավականին ազդեցիկ է: Բելգիացի խորհրդարանականները նշել են, որ անհրաժեշտ է ընդլայնել Ցեղասպանությանը վերաբերող բանաձեւը՝ դրա մեջ ներառելով Պոնտոսի հույների, ասորիների, սիրիացիների ցեղասպանությունը: Հյուրերը նշել են, որ ֆլամանդական
խորհրդարանը նույնպես իր փոքր, բայց նշանակալի դերն ունեցավ բանաձեւի ընդունման գործում:
Անդրադառնալով առաջիկա այցելությանը Արցախ՝ պատվիրակության անդամները նշել են, որ իրենց նպատակն է տեղում ծանոթանալ իրավիճակին եւ ներկայացնել միջազգային հանրությանը իրական պատկերը:
Հանդիպման ավարտին ՀՀ Ազգային ժողովի նախագահը կրկին իր երախտագիտությունն է հայտնել մարդասիրական առաքելությամբ Հայաստան ժամանած բելգիացի խորհրդարանականներին եւ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանին, ում ջանքերն անգնահատելի են ազգապահպանության, հայ ժողովրդի ձայնը Եվրոպայում լսելի դարձնելու գործում:
Նմանատիպ նյութեր
3426 դիտում
16:34 01-11-2016
Գալուստ Սահակյանն ընդունել է Բելգիայի Թագավորության Սենատի նախագահի գլխավորած պատվիրակությանը
700 դիտում
19:25 22-04-2015
Գալուստ Սահակյանն ընդունել է Սիրիայի խորհրդարանական պատվիրակությանը
794 դիտում
14:01 12-05-2015
Գալուստ Սահակյանն ընդունել է Նիդերլանդների խորհրդարանական պատվիրակությանը
Այս բաժնից
712 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
586 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
400 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը