211652_close_icon
views-count3151 դիտում article-date 12:36 01-11-2018

Քարինջ բնակավայրի կարկտահարությունից տուժած բնակիչները օժանդակություն կստանան

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Լոռու մարզի Թումանյան համայնքի Քարինջ բնակավայրի կարկտահարությունից և տեղատարափ անձրևից տուժած բնակիչներին օժանդակություն ցուցաբերելու նախագծին: Հիշեցնենք, որ 2018 թվականի սեպտեմբերի 10-ին տեղատարափ անձրևից և կարկտահարությունից վնասվել են Քարինջ բնակավայրի 117 բնակիչների տների տանիքները՝ 8576 ք/մ, վնասի չափը կազմում է 12 մլն 864 հազար դրամ: Զգալի վնաս է հասցվել Քարինջի միջնակարգ դպրոցի շենքին: 1980-ական թվականներին կառուցված դպրոցի շենքի 680 քմ ասբոշիֆերի քառաթեք տանիքն ամբողջությամբ շարքից դուրս է եկել, և մասնակի վերանորոգումն ու շահագործումը դարձել է անհնար: Տանիքի հիմնանորոգման համար կպահանջվի 11.9 մլն դրամ: Պահանջվող գումարը նախատեսվում է տրամադրել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը՝ այն համայնքի բնակիչներին փոխանցելու և դպրոցի տանիքը վերանորոգելու համար:

Նմանատիպ նյութեր