31865 դիտում
14:39 01-11-2018
2-րդ և հաջորդ երեխաների ծննդյան համար տրվող դրամագլխից ամսական կարող են օգտագործել 50․000 դրամ
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» որոշման փոփոխությունը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանի խոսքով, համաձայն փոփոխության, երրորդ և հաջորդ երեխաների ծննդյան համար տրվող ընտանեկան դրամագլխից օգտագործվող ամսական առավելագույն գումարը 25.000 դրամից բարձրացվում է 50.000 դրամ:
«Ընդ որում, այսուհետ դրամագլուխը կարելի է տնօրինել երեխայի ծննդյան պահից սկսած՝ նախկինում երեխայի մեկ տարին լրացած լինելու փոխարեն: Որոշումը միտված է 3 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների սոցիալական պաշտպանության մակարդակի բարձրացմանը»,- նշեց Մանե Թանդիլյանը:
Որոշումն ուժի մեջ է մտնելու նոյեմբերի 2-ից, և ընտանեկան դրամագլուխը նոր սահմանաչափով տնօրինելու իրավունք ունեն նաև այս պահին գործող հաշվետերերը:
Նմանատիպ նյութեր
3150 դիտում
20:08 11-08-2014
40.000 դոլարին համարժեք դրամ և 1.000.000 դրամ արժողությամբ ոսկյա զարդեր գողացողին հայտնաբերեցին
51366 դիտում
10:35 13-10-2017
140.000 դրամ աշխատավարձ ստացող Մանվել Ջավադյանն ունի 14 մլն դրամ, 28.000 դոլար և 21.000 եվրո. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1120 դիտում
09:01 27-10-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ
1000 դիտում
19:00 26-10-2024
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Ճամբարակում ձյուն է տեղում
979 դիտում
17:46 26-10-2024
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Մոսկվայի օտարերկրյա քաղաքացիների ժամանակավոր պահման կենտրոն