2887 դիտում
14:50 01-11-2018
Մարմնամարզության Աշխարհի առաջնությունում Արթուր Դավթյանը լավ արդյունք է գրանցել
Քաթարի մայրաքաղաք Դոհայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության տղամարդկանց բազմամարտի եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը հավաքել է 83.140 միավոր և գրավել 9-րդ տեղը:
Բազմամարտում հայտավորված 156 մրցակիցների պայքարում նա նախ մտել է եզրափակիչ,այնուհետև հողագնդի 24 ուժեղագույնների պայքարում գրավել է 9-րդ պատվավոր տեղը:
Այս արդյունքը լավագույնն է անկախ Հայաստանի մարմնամարզության պատմության մեջ:
Հատկանշական է, որ բազմամարտում աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է հայկական արմատներով ռուս մարզիկ Արթուր Դալալոյանը, ով հավաքել է 87.598 միավոր:
Հիշեցնենք, որ Արթուրը կմասնակցի նաև նոյեմբերի 3-ին կայանալիք հենացատկերի եզափակիչին, իսկ նոյեմբերի 2-ին օղակներ մրցաձևի եզրափակիչում մեդալների համար կպայքարեն նաև մեր պատվիրակներ Վահագն Դավթյանն ու Արթուր Թովմասյանը:
Նմանատիպ նյութեր
1945 դիտում
20:52 25-02-2024
Մարմնամարզության աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը՝ ոսկե, Վահագն Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր
1984 դիտում
17:30 15-04-2023
Սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Արթուր Դավթյանը բրոնզե մեդալ է նվաճել
1424 դիտում
12:28 17-10-2015
Արթուր Դավթյանը կմասնակցի մարմնամարզության աշխարհի առաջնությանը
Այս բաժնից
2290 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2953 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2464 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում