211652_close_icon
views-count3335 դիտում article-date 20:16 01-11-2018

Տիգրան Ավինյանի օգնական Միքայել Նահապետյանն ազատվել է պաշտոնից

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի օգնական Միքայել Նահապետյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին նա գրառում է արել ֆեյսբուքյան էջում, որը ներկայացնում ենք ստորև. «Հեղափոխության հարթակից և եթերներից հայտարարվել էր, որ մինչև բուն ընտրությունները պետք է փոփոխվի ընտրական օրենսգիրքը, բացառվի բիզնեսի ներկայացվածությունը խորհրդարանում: Եվ դրա համար էր հրապարակը հարկ համարել մինչև ընտրությունները ունենալ ժամանակավոր կառավարություն: Տապալված ընտրական օրենսգիրքը հռչակված այդ ծրագրի առանցքային կետն էր: Եվ այդ մասին հայտարարվել է հեղափոխության հարթակից, այդ մասին հայտարարվել է Աժ ամբիոնից, դա է արձանագրված անցումային կառավարության ծրագրի առաջին իսկ էջում: Անցումային կառավարությունը տապալել է իր այդ հանձնառությունը: Առկա իրավիճակում պատասխանատվությունը հանրության առաջ չափազանց կարևոր է: Եվ, քանի որ այլևս որևէ հնարավորություն չկա կատարելու ստանձնած պարտավորությունը, ինձ այլ բան չի մնում` քան պաշտոնը թողնելը, որպես մեր հռչակած սկզբունքներին լուրջ վերաբերված մարդկանց առաջ պատասխանատվության վերջին միջոց, որպես իմ` այդ կառավարությունում գտնվելու առանցքային նպատակի տապալման գնահատական»:

Նմանատիպ նյութեր