3255 դիտում
23:09 03-11-2018
Բելգիայում ոստիկաններն ի նշան բողոքի՝ հրաժարվում են տուգանել կարգազանց վարորդներին
Բելգիական ավելի քան 22 հազար իրավապահներ ընդգրկող «Ոստիկանների միավորված շարժման» (Police Unifying Movement) անդամները պարտավորվել են նոյեմբերի 1-15-ն ընկած ժամանակահատվածում վարորդներին ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար չտուգանել։ Դրա փոխարեն նրանք վարորդների հետ բացատրական աշխատանք կկատարեն այդ կանոնների կատարման անհրաժեշտության մասին՝ տեղեկացնում է [url=https://ria.ru/world/20181103/1532086468.html]ria.ru[/url]-ն։
Ինչպես նշվում է շարժման Facebook-ի էջում, No Money բողոքի ակցիան կոչված է իշխանությունների ուշադրությունը ոստիկանների պահանջների վրա հրավիրելուն։ Նրանք, մասնավորապես, դժգոհ են 2001թ․ բարեփոխումից, ըստ որի երկրի ոստիկանությունը բաժանվել է դաշնայինների և տեղականների։
«Գաղափարն այն է, որ պետությանը զրկենք միջոցներից, որովհետեւ չի ուզում մեզ լսել»,- ասել է ցույցի կազմակերպիչներից Պասկալ Ռոմբոն։
Ակցիայի կազմակերպիչները դժգոհ են նաև ոստիկանական արհմիությունների ոչ բավարար ակտիվությունից։ Նրանք իրենց պահանջները փոխանցել են ՆԳ նախարարին և խորհրդարանի համապատասխան խմբակցություններին։
Նմանատիպ նյութեր
34416 դիտում
22:47 22-01-2022
Ի նշան բողոքի, 7 օրով հրաժարվում եմ «սահմանափակված» որևէ հաստատություն այցելելուց. Ռուբեն Մելիքյան
Այս բաժնից
886 դիտում
20:29 28-01-2025
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ
1345 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև
919 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել