Չինաստանում բեռնատարը բախվել է 31 մեքենայի. կա 15 զոհ, 44 վիրավոր
Չինաստանի հյուսիսում՝ Գանսու քաղաքում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բեռնատար ավտոմեքենան մայրուղով ընթանալիս կորցրել է կառավարումը և բախվել 31 մեքենայի:
Աղբյուրի տեղեկություններով՝ ավտովթարի հետևանքով կա 15 զոհ, ևս 44-ը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել են: Վիրավորներից 10-ի վիճակը գնահատվում է ծանր:
Բեռնատարի վարորդը թեթև մարմնական վնասվածք է ստացել: Վերջինը ձերբակալվել է: Ըստ վարորդի խոսքերի՝ ավտովթարի պատճառը արգելակների խափանումն է եղել: