211652_close_icon
views-count2082 դիտում article-date 15:22 04-11-2018

Իտալական Պալերմոյում ջրհեղեղի զոհ է դարձել 10 հոգի

Իտալական Պալերմո քաղաքում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղից 10 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը: Նշվում է, որ մահացածներից 9-ը մեկ ընտանիքի անդամներ են: Մահացածների թվում կա 3 երեխա: Զոհվածների մարմինները գտնվել են գետի ափին գտնվող նրանց տանը: Իրականացվում են ևս 2 անհայտ կորած անձի որոնողական աշխատանքներ:

Նմանատիպ նյութեր