211652_close_icon
views-count2882 դիտում article-date 17:32 04-11-2018

Սիցիլիայում վատ եղանակային պայմանների հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի

Սիցիլիայում հանգստյան օրերին վատ եղանակային պայմանների պատճառով զոհերի թիվը հասել է 12 մարդու, կիրակի Կամմարատա քաղաքի (Ագրիջենթո նահանգ) մոտ հորդառատ անձրևների հետևանքով մեքենան հայտնվել է գետում, երկու մարդ է զոհվել, հայտնում է BBC-ն։ Ավելի վաղ Քաղաքացիական պաշտպանության տեղական ծառայությունում հայտնել են, որ անցնող գիշերվա ընթացքում Սիցիլիայում զոհվել են 10 մարդ, այդ թվում՝ 2 փոքր երեխաներ։ Ուժեղ անձրևների հետևանքով Միլիչա գետը դուրս է եկել ափերից ու ողողել վիլլաներից մեկը։ Ամբողջ ընտանիք, այդ թվում` մեկ տարեկան երեխան և 3 տարեկան տղան, խեղդվել են: Նմանատիպ հանգամանքներում զոհվել է Սիցիլիայի Վիկարի գյուղական բնակավայրի 44-ամյա մի բնակիչ, ևս 2 մարդ դեռևս համարվում են անհայտ կորած: Սիցիլիայի վարչական կենտրոնի՝ Պալերմոյի իշխանությունները երկօրյա սուգ են հայտարարել:

Նմանատիպ նյութեր