Նոր պատժամիջոցները չեն ստիպի Իրանին կատարել ԱՄՆ պահանջները. Օբամայի օգնական
Նոր պատժամիջոցները չեն ստիպի Իրանին կատարել Միացյալ Նահանգների պահանջները, նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի՝ Մերձավոր Արևելքի գծով նախկին օգնականներից Ռոբերտ Մալլին [url=https://ria.ru/world/20181104/1532111996.html]ria.ru[/url]-ին տված հարցազրույցում:
«Նրանց պահանջած փոփոխություններն այնքան հիմնարար են, որ պատկերացնել դրանց կատարումը գործող ռեժիմի պայմաններում ուղղակի անհնարին է»,- ասել է Մալլին:
Նա նաև նկատել է, որ այս ամենի հետ մեկտեղ Վաշինգտոնում ոչ ոք բացահայտ չի խոսում Իրանում ռեժիմի փոփոխության նպատակի մասին:
Հիշեցնենք, որ Իրանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցները ուժի մեջ կմտնեն վաղը՝ նոյեմբերի 5-ին: