Նորվեգիայում ՆԱՏՕ-ի զորավարժության ժամանակ 4 զինվոր է վիրավորվել
Նորվեգիայում ՆԱՏՕ-ի զորավարժության ժամանակ 4 զինվոր է վիրավորվել, գրում է [url=https://ria.ru/world/20181104/1532112025.html]ria.ru[/url]-ն:
Նախնական տվյալներով՝ տանկը բախվել է զինվորական մեքենային, որի մեջ գտնվել են զինվորները: Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից երկուսը բուժում ստանալուց հետո դուրս են գրվել:
Trident Juncture զորավարժությունն անցկացվում է հոկտեմբերի 25-ից, կավարտվի նոյեմբերի 7-ին:
Մանևրումներին մասնակցում են 45 հազար զինվորականներ՝ 31 երկրներից: Այս զորավարժությունը ՆԱՏՕ-ի պատմության մեջ խոշորագույնն է սառը պատերազմից հետո: