211652_close_icon
views-count2466 դիտում article-date 11:36 12-06-2018

ՆԱՏՕ-ն մեծամասշտաբ զորավարժությունների է պատրաստվում Նորվեգիայում

ՆԱՏՕ-ն մեծամասշտաբ զորավարժությունների է պատրաստվում, որոնց կմասնակցեն 40 հազար զինծառայողներ և որոնք այս տարվա ընթացքում՝ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին տեղի կունենան Նորվեգիայում, ցույց տալով աշխարհին, որ արևմտյան ռազմական դաշինքը «միասնական է և պատրաստ է պաշտպանել ինքն իրեն»:Այս մասին հայտնում է ՆԱՏՕ-ի պաշտոնական [url=https://www.nato.int/cps/en/natohq/news_155866.htm]կայքը[/url]։ «Մենք չենք սպասում կռվի, բայց պաշտպանվում ենք», - ասել է ՆԱՏՕ-ի ծովակալ Ջեյմս Ֆոգոն: [img]http://st0.shamshyan.com/editor/0422503001528788107420927.jpg[/img] Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ բոլոր 29 երկրները, ինչպես նաև Ֆինլանդիան ու Շվեդիան մասնակցելու են վերջին տարիների ամենամեծ զորավարժություններին:

Նմանատիպ նյութեր