Լուկաշենկոն խնդրել է իրենց նկատմամբ պատժամիջոցներ չկիրառել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ խորհուրդ է տվել Լեհաստանի ԱԳ նախարար Յացեկ Չապուտովիչին խուսափել երկրում «ավելորդ բազաների» ստեղծումից, այլապես Մոսկվան ու Մինսկը ստիպված կլինեն պատասխանել։ Այս մասին հայտնում է [url=http://www.belta.by/president/view/lukashenko-luchshe-desjatki-peregovorov-chem-odin-den-vojny-324297-2018/]belta.by[/url] գործակալությունը։
Լուկաշենկոյի խոսքով՝ լեհ նախարարի հետ զրույցը կայացել է անցած շաբաթ՝ Մինսկում կայացած Մյունխենյան անվտանգության համաժողովի ընթացքում։
«Մենք չենք պատրաստվում Ձեզ հետ մարտնչել։ Այդ իսկ պատճառով ավելորդ բազաներ ստեղծելու կարիք չկա»,- ասել է Լուկաշենկոն։ Նա նաև Արևմուտքին խնդրել է պատժամիջոցներ չկիրառել Բելառուսի դեմ։