211652_close_icon
views-count2777 դիտում article-date 20:26 04-11-2018

Հայկո Մասը Եվրոպայում խաղաղության պահպանման նոր պլան է ներկայացրել

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մասը առաջարկել է նոր զինաթափման քաղաքականության հիմք դնել, քանի որ միայն այդպես է հնարավոր խաղաղություն պահպանել Եվրոպայում, վստահ է նա, փոխանցում է [url=https://www.bbc.com/russian/news-46087935]BBC[/url]-ն։ «Այժմ չկան երկու հաճախ կանխատեսելի, հավասարապես ուժեղ, իրար հակադրվող դաշինքներ: Անհամաչափությունը աճել է: Կոնվենցիոնալ և միջուկային սպառնալիքների միջև սահմանները անհետանում են»,- գրում է Մասը իր հոդվածում։ Նրա կարծիքով՝ այսպիսի մթնոլորտում միայն վստահությունը կարող է ապահովել անվտանգություն։ Վստահության կորստի պատճառը Ռուսաստանի կողմից հրաժարումն էր պատասխանել Միջին և փոքր հեռահարության հրթիռների մասին պահմանագրի խախտումների շուրջ մեղադրանքներին։ Նա նշել է, որ խնդրել է ռուս իր գործընկերոջը՝ ԱԳ նախարարին հետևել պայմանագրի պայմաններին և չափազանց բաց լինել։ Սակայն Եվրոպան պետք է հիշեցնի այս մասին ոչ միայն Մոսկվային, այլ նաև Վաշինգթոնին։ Մասը հավաստիացրել է, որ ի տարբերություն Վաշինգթոնի Գերմանին մտադիր չէ նպաստել պայմանագրի ոչնչացմանը, այլ կաշխատի եվրոպական դաշնակիցների հետ դրա պահպանմանը հասնելու համար։ Առաջին հերթին անհրաժեշտ է տվյալների փոխանակաում ԱՄՆ-ի, Եվորպայի և ՌԴ-ի միջև, ինչպես նաև ռիսկերի ուսումնասիրություն, որոնք ունեն նոր սպառազինությունները։ Նա խոսել է նաև սպառազինությունների նոր տեսակների արգելման անհրաժեշտության մասին։ Հոկտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է դուրս գալ ՄՓՀՀՀ-ից։ Պայմանագրի ճակատագիրը քննարկվել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի Մոսկվա կատարած այցի ժամանակ։ Ապա ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավորվը հայտարարել է, որ ԱՄՆ-ն որոշել է դուրս գալ ՄՓՀՀՀ-ից, այն կձևակերպվի մոտակա ամիսներին։

Նմանատիպ նյութեր